Ռուսամետ ուժերը Մոլդովայում նախապատրաստում են հեղափոխություն. Մայա Սանդու
Մոլդովայի նախագահն ասել է, որ երկրում ռուսամետների կողմից հեղաշրջում է նախապատրաստվում:
Մայա Սանդուն ճեպազրույցում խոսել է ռուսական հատուկ ծառայությունների և նրանց կողմից վերահսկվող ուժերի կողմից երկրում իրավիճակի ապակայունացման սպառնալիքի մասին։
Նախագահի խոսքով՝ նախատեսվում է գրավել վարչական շենքերը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Սերբիայի և Չեռնոգորիայի դիվերսանտների մասնակցությամբ հակակառավարական ցույցերի ժամանակ։ Նրանց նպատակն է տապալել օրինական իշխանությունը և իշխանության ղեկին դնել Կրեմլին հավատարիմ մարդկանց։
Սանդուն նաև նշել է, որ Զելենսկու նախկինում արտահայտած մտավախությունները Ռուսաստանի կողմից Մոլդովայում իրավիճակի սրման վերաբերյալ հաստատվել են Մոլդովայի հատուկ ծառայությունների կողմից։