Միջազգային թուրքական ակադեմիան և Նազարբաևի համալսարանը կհամագործակցեն թուրքագիտության և եվրասիագիտության ոլորտներում
Միջազգային թուրքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Շահին Մուստաֆաևը հանդիպել է Նազարբաևի համալսարանի ռեկտոր Շիգեո Կացուի հետ։ Ինչպես հայտնում է ադրբեջանական AZERTAC-ը՝ հանդիպման արդյունքում Միջազգային թուրքական ակադեմիայի ու Նազարբաևի համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ Միջազգային թուրքական ակադեմիան և Նազարբաևի համալսարանը կհամագործակցեն թուրքագիտության և եվրասիագիտության ոլորտներում։
Նշվում է նաև, որ հանդիպմանը քննարկվել է թյուրքական երկրների գիտական հաստատությունների և հետազոտողների միջև փոխադարձ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը։
Հանդիպման շրջանակներում Ակադեմիայի նախագահ Շ.Մուստաֆաևի և համալսարանի ռեկտոր Շ. Կացույի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ թուրքագիտության և եվրասիական հետազոտությունների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Փաստաթուղթը նպատակ ունի աջակցել Նազարբաևի համալսարանում թուրքագիտության մագիստրոսական և դոկտորական ծրագրերի բացմանը։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև Նազարբաևի համալսարանի ղազախերենի և թուրքագիտության ամբիոնի վարիչ Յուլայ Շամիլօղլուն և ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը։