Հիջաբ չունեցող կանանց նույնականացման քարտերը կհամարվեն անվավեր. իրանցի մոլլա
«Խորհրդարանն աշխատում է այնպիսի պլանի վրա, որ առանց հիջաբ կանանց անձը հաստատող փաստաթուղթը սառեցվի համակարգում և մեկ ամիս ժամկետով այդ անձին ծառայություններ չմատուցվի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական oxu.az-ը։
«Azad Iran» «Telegram» հեռուստաալիքի տեղեկություններով՝ այս մասին լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Իրանի «Amr-be maruf wa nahy az munkar» շտաբի խոսնակ Ալի Խանմոհամմադին։
Նա ասել է, որ եթե բոլոր սոցիալական հարցերը դրվեն հանրաքվեի, ապա ամբողջ կառույցը կքանդվի։
«Հիջաբի վերաբերյալ հանրաքվե անցկացնելը բացարձակապես անհնար է»,- հավելել է նա։