Ջրային պարեկների ստորաբաժանում կստեղծվի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոստիկանությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է «ջրային պարեկների» ընդունելության կարգին, այսինքն՝ ստորաբաժանումը կստեղծվի շուտով։ «Ջրային պարեկները» գործելու են Սեւանա լճում։
Ոստիկանությունը շուտով նաև ջրային փոխադրամիջոցներ ձեռք կբերի նորաստեղծ ստորաբաժանման համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: