Ուկրաինան արգելում է քաղաքացիներին և կամավորներին մուտք գործել Բախմուտ
Ուկրաինան արգելում է քաղաքացիներին և կամավորներին մուտք գործել Բախմուտ: Այս մասին գրում է The New York Times-ը:
Ուկրաինական բանակը հայտարարել է, որ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլ չեն տա քաղաք մտնել փողոցային մարտերի վտանգի պատճառով, գրում է The New York Times-ը՝ Ուկրաինայի զինված ուժերին հղումով։
Հրատարակությունը կարծում է, որ խաղաղ բնակիչների մուտքի արգելքը կարող է վկայել ուկրաինական զորքերի դուրսբերման մասին։
Մինչ այժմ Կիևը հայտարարել է քաղաքի նկատմամբ վերահսկողության մասին, այդ թվում՝ ասելով, որ զորքերը համալրում են ստանում և կարող են տարհանել վիրավորներին։