ԱՄՆ-ում խոսել են Մոլդովայում հնարավոր հեղափոխության մասին
ԱՄՆ-ն չի կարող ինքնուրույն հաստատել Մոլդովայի իշխանությունների պնդումները երկրում իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի Դաշնության փորձերի վերաբերյալ:
Այս մասին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Հավելենք, որ երեկ Մոլդովայի նախագահը նշել էր, որ երկրում ռուսամետ ուժերը պատրաստվում են հեղափոխություն իրականացնել: