Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Մամուլ

Մարզչի որդին՝ մարզիչ. կոռուպցիա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ամիսներ առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մեր աղբյուրներից զանգահարել էին խմբագրություն ու հայտնել, որ ԲԿՄԱ ակումբի, ինչպես նաեւ մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը փորձում է իր որդուն նշանակել տարիքային հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ: Լրագրողը կարծել էր, թե քիչ հավանական է, որ տեղեկությունը ճշմարիտ լինի, քանզի հարցականի տակ է խայտառակ ցուցանիշներ գրանցած Ռաֆայել Նազարյանի պաշտոնավարումը. վերջինիս գլխավորությամբ մինչեւ 21 տարեկանների ազգային թիմը 10 խաղից 9-ում պարտություն է կրել, ինչպես նաեւ, նրա գլխավորությամբ, պարտվել ենք, օրինակ, Ֆարերյան կղզիներին, Լյուքսեմբուրգին և այլն:

Արի ու տես, որ հայկական ֆուտբոլում կարեւորը անձնական կապերն են, մութ ու ոչ ֆուտբոլային հարաբերությունները, որոնց վերաբերյալ հավաքագրվում են հստակ տեղեկություններ: Հիմա թերեւս ամենատարօրինակ նշանակման մասին. նախկին լրագրող, հանգամանքների բերումով ֆեդերացիայի նախագահի աթոռին հայտնված Արմեն Մելիքբեկյանը Էրիկ Նազարյանին նշանակում է մինչև15 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ: Վերոնշյալ երիտասարդը Ռաֆայել Նազարյանի որդին է եւ, որպես ֆուտբոլիստ, վերջին անգամ եղել է Արցախ ֆուտբոլային ակումբում, չի խաղացել նույնիսկ մեծահասակների ազգային հավաքականում: Փաստորեն, մեծ-մեծ արժեքներից խոսող ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության համար ոչ միայն կարեւորը ֆուտբոլը չէ, այլեւ ամեն բան անում են, որպեսզի Հայաստանից հիասթափվեն ու երկրից հեռանան իրենց կյանքը ֆուտբոլի հետ կապել ցանկացող երիտասարդները:

Ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատող ՀՖՖ այս ղեկավարության օրոք ֆուտբոլի զարգացում հնարավոր չէ. ոլորտի պրոֆեսիոնալները շարունակում են հեռանալ ու դեռ հեռանալու են, քանի դեռ ոլորտը գտնվում է նման մարդկանց պատասխանատվության ներքո, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ունեն ազատություն, իսկ դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունն էլ չեն գնում մամուլի հրապարակումների հետեւից:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ Ռաֆայել Նազարյան այսպես կոչված մարզչի ձեռքի տակով անցած 10-ից ավելի պատանիներ արդեն հեռացել են ֆուտբոլից՝ այդ ընթացքում ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, քանզի հանդես են եկել ԲԿՄԱ ակումբում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: