Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկը
Սպորտ

Վիգեն Սարգսյանի հետ վեճ ունեցել եմ, բայց՝ բնակարան ստանալուց հետո. Արծրուն Հովհաննիսյան. «Հրապարակ»

«Հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է իրեն ուղղված մեղադրանքներին, որ օրենք ու կարգ չի խախտել, երկրին ծառայել է ազնվորեն, ապա պահանջել է հրապարակել բնակարան ստացողների ցանկը, յուրաքանչյուրի մարտական ուղին եւ վաստակը։

Դատախազությունը, հիշեցնենք, Վիգեն Սարգսյանին եւ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամների մեղադրում է ՊՆ-ին պատկանող Հասրաթյան 25/6 շենքի բնակարանները բաշխելիս չարաշահումներ կատարելու համար։ Մասնավորապես փաստեր ունի, որ նախկին Պնախարարը հանձնարարել է բնակարաններ հատկացնել հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված 26 զինծառայողների եւ երեք կողմնակի անձանց, իսկ իրական կարիքավորները մնացել են իրենց հերթին սպասող։

Մենք դիմեցինք դատախազություն եւ ՊՆ՝ նույն խնդրանքով՝ հրապարակել այդ 26 անձանց անունները։ Ի վերջո, նրանք բնակարանները ստացել են հարկատուների վճարած գումարների հաշվին, և վերջիններս իրավունք ունեն իմանալու, թե ինչպես են ծախսվել իրենց տված փողերը։ Բայց ՊՆ խոսնակը մերժեց տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե պետք է դիմել վարույթ իրականացնող մարմնին, իսկ դատախազությունից գրավոր հարցում պահանջեցին՝ ի սկզբանե նշելով, թե վստահ չեն, որ այն կբավարարվի։

Մեր տեղեկություններով, այդ 26 անձանց թվում է եղել նաև ՊՆ նախկին խոսնակ, ներկայում ԱԺ փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Պատմում են, որ երբ Վիգեն Սարգսյանը նոր էր նշանակվել պաշտպանության նախարար, ցանկացել է աշխատանքից ազատել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։ Սակայն վերջինս խնդրել է նրան՝ սպասել, գոնե  տունը ստանա՝ նոր ազատվի։ Սարգսյանը կատարել է նրա ցանկությունը, Հովհաննիսյանը տունը ստացել է զինվորների շենքում․ տարածքի բնակիչներն այդպես են անվանում այն։ Բայց նախարարը հետագայում թողել է Հովհաննիսյանին նույն պաշտոնին՝ կա՛մ փոշմանել է, կա՛մ մոռացել, կա՛մ էլ ավելի կարեւոր գործեր են ի հայտ եկել։

«Դրանք կեղտոտ բամբասանքներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը՝ մի պարզ պատճառով։ Իմ ու Վիգեն Սարգսյանի միջև լուրջ վեճ է եղել, բայց դա կապ չի կարող ունենալ տուն ստանալու հետ՝ մի պարզ պատճառով․ վեճը եղել է փետրվարի առաջին տասնօրյակում, տունը ես ստացել եմ հունվարի վերջին, իսկ բնակարանային հանձնաժողովի նիստն այդ հարցով եղել է 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին կամ նոյեմբեր-դեկտեմբերին, ոչ ուշ։ Նիստերի արձանագրությունները չեմ տեսել եւ չեմ կարող ավելի հստակ ասել։ Հետեւաբար, դա չէր կարող այդպես լինել։ Գուցե, իհարկե, Վիգեն Սարգսյանի մոտ այդ տրամադրությունը եղել է՝ առանց ինձ ասելու։ Գուցե նա ցանկություն է ունեցել ինձ ազատելու եւ մտածել է, որ բնակարան տալով՝ կմեղմի այդ իրավիճակը։ Ես չգիտեմ, «Հրապարակի» աղբյուրները գուցե շատ զորեղ են եւ ունեն ներքին ինֆորմացիա, բայց կարող եմ հստակ օրն ու ժամն ասել, թե երբ ենք մենք վիճել իրար հետ։ Դա եղել է փետրվարի սկզբին»։

- Ի՞նչ հարցով է եղել վեճը, կարո՞ղ եք բացահայտել։

- Այդ վեճի ընթացքում խոսակցություն է եղել շինարարության որակի վերաբերյալ, հետեւաբար՝ հասկանալի է, որ դա գեղեցիկ սարքած մանիպուլյացիա է։ Էլի եմ կրկնում, եթե, իհարկե, ձեր ինֆորմատորները չեն իմացել բաներ, որոնք ես չգիտեմ, թե ինչ տրամադրություն է եղել Վիգեն Սարգսյանի մոտ։ Դրանից հետո, եթե, իհարկե, մարդիկ ուզում են հասկանալ, կհասկանան։

- Դուք եղե՞լ եք բնակարաններ ստանալու հերթի մեջ եւ ինչքա՞ն ժամանակ։

- Բնակարան ստանալու պահին ես եղել եմ ողջ զինված ուժերի՝ թե՛ գործող, թե՛ պահեստազորի զինվորականների մեջ թվով երրորդ թե չորրորդ հերթագրվածը, ով եղել է 4 սենյականոց բնակարանի կարիքավոր, սպաներից, ամբողջ զինուժում 4 սենյականոցի հերթագրման մեջ 4 հոգի կար, հետեւաբար, ես որեւէ մեկի տեղը չէի կարող բնակարան ստանալ։ Բնակարանի ստացման համակարգում  զինուժում մենակ ժամանակով չէ, միայն նրանով չէ, թե ով է շուտ կամ ով է ուշ հերթագրվել։ Իսկ ես հերթագրված եմ եղել 2007 թվականից եւ ստանալու պահին հերթի մեջ եմ եղել 11 տարի։ Առաջնահերթությունները եւ սենյակների չափերը որոշվում են ընտանիքի կազմով։ Եթե նույն տեսակի կարիքավորներ են երկու հոգի, առաջնահերթությունը տրվում է նաեւ մարտական գործողությունների մասնակիցներին եւ այլն։ Իմ պարագայում նման բան չէր կարող լինել, որովհետեւ 4 հոգի էինք 4 սենյականոցի համար հերթագրվածներս, թե՛ գործող, թե՛ պահեստում, չորսս էլ ստացել ենք, եւ որեւէ մեկը որևէ մեկին չէր խանգարում։ Այնպես որ, այս թեման կարող եք փակել։

- Այնուամենայնիվ, ի՞նչ հակասություններ են եղել Վիգեն Սարգսյանի հետ, նա չի՞ ցանկացել Ձեզ հանել։

- Այդ պատմություններն իմ ու Վիգեն Սարգսյանի միջեւ հակասությունների, որ նա, իբր, ուզում էր ինձ հանել, սա հետագայում իմ դեմ սկսված ու մինչեւ էսօր վարվող մեդիատեռորի հետ է կապվում, ես դա մի օր կպատմեմ, երբ դրա ժամանակը գա»: