Հայաստանի դեմ մի շարք օտար ուժային կենտրոնների միջև համաձայնեցված համընդհանուր գրոհը շարունակվում է ու մտնում վճռական փուլ․ Այվազյան
Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայաստանի դեմ մի շարք օտար ուժային կենտրոնների միջև համաձայնեցված համընդհանուր գրոհը շարունակվում է ու մտնում վճռական փուլ։ Այդ փուլին հասել ենք անպատրաստ ու գրեթե «զինաթափ» վիճակում՝ կոլաբորացիոնիստական իշխանություն, անգործունյա ու վարկաբեկված «ընդդիմություն», կաթվածահար ազգային անվտանգության համակարգ, ապակողմնորոշված և հյուծված հասարակություն։
Այդուամենայնիվ, մեր փրկությունը ոչ թե օտար խաղաղապահներն ու դիտորդներն են, այլ, նորից ու նորից կրկնեմ՝ համընդհանուր ինքնապաշտպանության կազմակերպումը։
Իսկ թե ինչպես՝ այդ մասին բազմիցս մանրամասն խոսել, գրել ու նկարագրել եմ 2020-2022 թթ.»։