ԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն ԱդրբեջանինՏավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերումՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՃիշտ համարեցի, որ պաշտոնավարման ավարտին գամ և Ձեզ շնորհակալություն հայտնեմ․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին«Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»․ կոռեկտ չէ ընդդիմությանը խորհուրդ տալ տեսախցիկի առաջ․ Շարմազանով (տեսանյութ)Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդիներին կալանավորելու որոշում կայացրելՔաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանելԵս մոնետիզացված էջ չունեմ, բայց եթե ունենայի էլ, վատ չէր լինի, եկամուտ չունեմ էդտեղից (տեսանյութ)Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետՍա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըՌուսաստանի և Ուկրաինայի համատեղ կորուստները պատերազմում գերազանցեցին 2 միլիոնը53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում էՀայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները
Ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը
Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունենող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. ՆԳ նախարարՄինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ. տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան
Աստված հստակ գիտի, թե ով է ձեզ պետք այսօր. Նատալյա Ռոտենբերգը լուսանկարներ է հրապարակել
ՏՄ-ն Մասիս համայնքում հողերի ոչ նպատակային օգտագործման փաստերով դիմել է իրավապահ մարմիններին
Ուզում ենք Հայաստանին օգնել, Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով. Ֆոն դեր Լայեն
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերՄենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան8 տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել, կլինի՞ մի քիչ հանգստանամ. Սիմոնյանն ԱԺ-ն համեմատում է առաջնագծի հետ
Պետական գաղտնիք հրապարակելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն գնդապետ Էդիկ Մալոյանի գործի մասին
Խոշոր հրդեհ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. այն մեքենան վերածվել է մոխրակույտիԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ)Վայրի կատվազգիների ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկը՝ մանուլը, Երևանի կենդանաբանական այգումԱնընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին. Քաղաքաշինության կոմիտեՊետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամովՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի ՎարդանյանըԵրախտապարտ ենք ՀՀ ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարԲոլշևիկների և ՔՊ-ականների նպատակները նույնն են` քաղաքական դաշտը մաքրել «անհուսալի տարրերից»․ Արա ՍահակյանՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով կան տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներԿամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցունԱրզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն բառը իր ընտանիքի ու իր տիկնոջ հետ չի կարող կապել․ Արզաքանցյան (տեսանյութ)Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվիԼույս աշխարհ են եկել 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրներըԱբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամՄենք երբեք խնդիր չենք դրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու. ՓաշինյանԱյսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է
Հասարակություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շինարարություն է անում

ՀԵՏՔ-ը գրում է.

Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր։

Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։

 

Ըստ Բագրատ Մանուկյանի՝ իրենց նախ ասել են, թե բազմաբնակարան շենքը 5 հարկ է ունենալու, չի ունենալու իրենց բակ նայող պատշգամբներ և պատուհաններ, նրանց տան տարածքից 1.5 մետր հեռավորությամբ է կառուցվելու։

Սակայն, բնակիչների խոսքով, կառուցումն ընթացել է մի շարք խախտումներով։ Նախ՝ շինարարությունը սկսվել է ավելի վաղ, քան ընկերությունը շինթույլտվություն է ստացել։

Բագրատ Մանուկյանը նշում է՝ սկզբում սեփականատիրոջ և կառուցապատողի հետ փորձել են ընդհանուր հայտարարի գալ, առաջարկել են վերանայել նախագիծը, փոփոխություններ մտցնել։ Երկար պայքարից հետո միայն վերջիններս ցույց են տվել նախագիծը, որտեղ Մանուկյանները հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Սրբուհի Մանուկյանը շինարար ինժեներ է, որպես մասնագետ նախագծում բազմաթիվ խախտումներ է տեսել, բայց որպեսզի ամեն ինչ օբյեկտիվ գնահատվի, որոշել են դիմել անկախ փորձագետի։

Փորձաքննության արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերել են սահմանազատմանը՝ որոշ հատվածներում չի պահպանվել ըստ համաձայնագրի սահմանված 1.5 մետր հեռավորությունը։

«Հաշվի առնելով հետազոտության տրամադրված նախագծման թույլտվությամբ սահմանված մինչեւ 6 վերգետնյա հարկով, ինչպես նաեւ կիսանկուղային հարկով բնակելի շենքի նախագծումը, նման պարագայում, թվով 6 վերգետնյա հարկերի ընդհանուր ներքին մակերեսը, չի ապահովվում «քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի 69-րդ կետով սահմանված կառուցապատման խտության գործակիցը:


Համաձայն հետազոտության տրամադրված նախագծի թերթերում առկա տվյալների՝ կառուցվող շինությունում առկա չէ բացօթյա ավտոկայանատեղիի համար նախատեսված լուծումը։ Նման պայմանների դեպքում չեն պահպանվում նաեւ թիվ 01/18-07/1-Ս-6588-1080 նախագծման թույլտվության 9.7 կետով սահմանված պահանջները, այն է` նախագծով լուծել ավտոտրանսպորտի անվտանգ ելումուտի եւ բացօթյա ավտոկայանման խնդիրները։ Շենքերի վերգետնյա հարկերի քանակը չպետք է լինի 5-ից ավելի, բայց հետազոտությանը տրամադրված բնակելի շենքի նախագծի կտրվածքում երեւում է, որ վերգետնյա հարկերի քանակը 6-ն է»,-նշված է փորձաքննության մեջ։

Նախագծի վերգետնյա երկրորդ հարկի հատակագծում երեւում է, որ առկա է բաց պատշգամբ՝ դեպի Այգեստան 2-րդ փողոց, թիվ 18/5 հասցեի ուղղությամբ դիտելիությամբ, որը ևս խախտում է:

«Ման գրուպ» ՍՊԸ տնօրեն Վահե Օհանջանյանը, սակայն, համաձայն չէ անկախ փորձագիտական կենտրոնի փորձաքննության եզրակացության հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրենք նույնպես կհրավիրեն փորձագետների։

Մանուկյանները դիմել են նաև Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Տեսչական մարմնից պատասխանել են, որ Այգեստան 2-րդ փողոց 16 տուն հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Երեւան համայնքի ղեկավարի կողմից նախագծման թույլտվության եւ ներկայացված աշխատանքային պատճենների միջեւ հայտնաբերվել են նախագծի անհամապատասխանություններ։

 

Մանուկյանները դիմել են դատարան։ Մայիսին նշանակված է առաջին դատական նիստը։

«Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, Բագրատ Մանուկյանը դեռ նախորդ տարի, երբ շինարարությունը սկսված չէր, առաջարկել է 400 000 դոլարով ձեռք բերել իր տունը՝ 200 քմ մակերեսով և ընդլայնել կառուցապատվող տարածքը։
Այնինչ Բագրատ Մանուկյանի խոսքով՝ երբ ընկերությունը ձեռք էր բերել հողատարածքը, որի վրա պետք է շինարարություն սկսեր, Բագրատին նման առաջարկ է արվել, բայց ինքը մեկ քառակուսի մետրի համար 2000 դոլար է առաջարկել։ Ընկերության սեփականատերերը կարծել են, որ դա շատ մեծ գումար է և չեն շարունակել խոսակցությունը։

«Էդ խոսակցությունը եղել է մի անգամ ու փակվել է, ես նրանց 400 000 դոլարի անուն չեմ տվել, ասել եմ՝ եթե վաճառեմ, կվաճառեմ 2000 դոլարով 1 քառակուսի մետրը, իրենք են հաշվարկել ու այդ թիվը ստացել, բացի այդ՝ համարյա կրկնակի գնով են նորակառույցում քառակուսի մետրը վաճառում, էդ խոսակցությունն այսօրվա իմ բարձրացրած բողոքի համար հիմք չէ, ես բողոքում եմ խախտումների ու մեզ վնասելու համար»,- ասում է Բագրատ Մանուկյանը։

«ՄԱՆ գրուպ» ընկերությունը բնակելի շենքի կառուցման շինթույլտվությունը ստացել է 2022-ի նոյեմբերին, քանդման աշխատանքներ կատարելու թույլտվությունը՝ սեպտեմբերին։ Մինչդեռ ընկերության ֆեյսբուքյան էջում բնակելի շենքի նախագծի նկարներն ու գնառաջարկները տեղադրված են հունիսից։ Ստացվում է, որ ընկերությունը հստակ իմացել է, որ ստանալու է շինթույլտվությունն, ու բնակելի շենքը կառուցվելու է։

Վահե Օհանջանյանը 2018թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Նա նաեւ քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի անդամ է։

2018-2019թթ. նա հիմնադրել է «Տուրիստիկա» և «Քար Թուր Թրավել Քլաբ» ներգնա և արտագնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունները։

2020թ.-ից «ՄԼ մայնինգ» ընկերության վաճառքի գծով փոխտնօրենն է։

Օհանջանյանի խոսքով, իր քաղաքական և հասարակական գործունեությունը չեն խանգարում բիզնեսին։ Հարցին՝ արդյոք քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի անդամ լինելը չի նպաստել շինթույլտվություն ստանալուն, Օհանջանյանն առարկեց և նշեց, որ շինթույլտվություն ստանալու գործընթացը տևել է ավելի քան 8 ամիս, եթե որևէ արտոնություն ունենար, գործընթացը շատ ավելի արագ կկազմակերպվեր։

Վահե Օհանջանյանի պնդմամբ, շինարարությունը կատարվում է առանց խախտումների՝ բոլոր նորմերի պահպանմամբ, շինթույլտվության պահանջներին համապատասխան։

Կառուցապատվող հողամասը, ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, 2022 թ.-ից սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Հարությունյանին։

Կառուցապատող «Ման գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ.-ին Արթուր Հարությունյանի կողմից (կառուցապատվող գույքը նույնպես պատկանում է նրան)։ Ընկերության 100 % բաժնեմասը մինչ օրս պատկանում է Արթուր Հարությունյանին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Օհանջանյանը «Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել 2022 թ-ի մայիսի 23-ին։ Այդ ժամանակ «Ման գրուպ» ՍՊԸ-ն դեռ չէր ստացել շինարարության թույլտվությունը, ընկերությանը 2021 թ.-ին Երևանի քաղաքապետը միայն նախագծման թույլտվություն էր տվել։ Ավագանու անդամի կողմից «Ման գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարումը ստանձնելուց 6 ամիս անց՝ 2022-ի նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՍՊԸ-ին շինթույլտվություն է տալիս։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում