Ճապոնիան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է գնել Tomahawk հրթիռներ
Ճապոնիան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է գնել Tomahawk հրթիռներ արդեն 2023 թվականին, և ոչ թե հաջորդ մի քանի տարիների ընթացքում, ինչպես նախապես ծրագրված էր:
Իշխանությունների շտապողականությունը կապված է Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի ռազմական ներուժի հզորացման հետ։
Ճապոնիան ազգային անվտանգության նոր ռազմավարությունը հաստատել է անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին։ Այն իրավունք է տալիս հակագրոհներ սկսել պոտենցիալ թշնամու թիրախների վրա։