Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը. Արմեն Գրիգորյան
Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ասաց, թե ժամկետներ դեռ չեն նշվում։
«Ե՛վ հայկական, և՛ թուրքական կողմը քննարկումներ են ունենում այդ ուղղությամբ ու կշարուանկենք քննարկումը՝ հույս ունենալով, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա», - հավելեց ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով, Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի ու Բաքվի միջև, Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային իր գործընկերների հետ, որ այս մեխանիզմը կայանա։