Իրանի և Չինաստանի նախագահները հանդիպել են (լուսանկար)
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ։ Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Իրանի պետության ղեկավարի՝ Չինաստան կատարած այցի շրջանակներում։
Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային Կոնգրեսի շենքում։
«Թասնիմը» հայտնել է, որ Ռաիսիի պատվին արձակվել է 21 թնդանոթի արկ։
