Հակաահաբեկչական գործողությունների ընդլայնման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ կիրակի օրը կհանդիպի կառավարության գլխավոր նախարարների հետ՝ քննարկելու մի շարք հարձակումներից հետո Հորդանան գետի Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում հակաահաբեկչական գործողության ընդլայնման նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել վարչապետի գրասենյակը։
«Ես կհրավիրեմ ռազմաքաղաքական կաբինետի նիստ՝ Արևելյան Երուսաղեմում, Հրեաստանում և Սամարիայում ահաբեկիչների և նրանց աջակիցների դեմ ավելի լայնածավալ գործողության նախապատրաստվելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ուրբաթ կեսօրին Արևելյան Երուսաղեմի հրեական Ռամոտ թաղամասում ահաբեկիչը մեքենայով մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, իսկ երեք իսրայելցի, այդ թվում՝ երկու երեխա, սպանվել են։ Կան ռադիոյի փոխանցմամբ՝ մեքենայի վարորդը տեղում սպանվել է ոստիկանների կողմից: Նախնական տեղեկություններով՝ ահաբեկիչը գործել է միայնակ։