Նորվեգիան Ուկրաինա կուղարկի 8 հատ «Leopard 2» տանկ
Նորվեգիան Ուկրաինա կուղարկի գերմանական արտադրության 8 հատ «Leopard 2» տանկ և այլ տեխնիկա: Ինչպես տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի պաշտպանության նախարարությունը:
Արկտիկայում Ռուսաստանի հետ սահմանակից Նորվեգիան ընդհանուր առմամբ ունի 36 «Leopard 2» տանկ։