Հոլանդական «F-35»-ները որսացել և հեռու են մղել Լեհաստանի օդային տարածքին մոտեցող ռուսական ռազմական ինքնաթիռներին
Հոլանդական «F-35» ինքնաթիռները որսացել և հեռու են մղել երեք ռուսական ռազմական ինքնաթիռ՝ երկուշաբթի օրը Լեհաստանի օդային տարածքին մոտենալուց հետո: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը՝ հղում տալով Նիդեռլանդների պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
Լեհաստանի հյուսիսում գտնվող Մալբորկ ավիաբազայում տեղակայվելուց հետո սա հոլանդական կործանիչների առաջին բախումն էր: Ինքնաթիռներին հանձնարարված է վերահսկել ՆԱՏՕ-ի օդային տարածքը և «օդային պարեկություն անել» մինչև մարտի վերջ:
Ռուսական այլ ինքնաթիռներ պարեկել են Բերինգի ծովում՝ ամերիկյան օդային տարածքի մոտ: Այս մասին երեքշաբթի առավոտյան հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երկու Տու-95ՄՍ ռազմավարական հրթիռակիրներ ավարտեցին պլանային թռիչքը Բերինգի ծովի չեզոք ջրերի վրայով»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Ռմբակոծիչները յոթ ժամ պարեկել են Սու-30 ուղեկցությամբ։ Նախարարությունն ընդգծել է, որ նման ինքնաթիռները կանոնավոր կերպով թռչում են չեզոք ջրերի վրայով, և որ բոլոր թռիչքներն իրականացվում են միջազգային օդային տարածքի օգտագործման կոնվենցիաների համաձայն։