Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Գյուղնախարարությունը խաղողագործներին թողել է օլիգարխների ճանկերում

2015 թվականին խաղողի մթերում է իրականացրել շուրջ 55 ընկերություն: Ընդհանուր առմամբ, մթերվել է 31463,5 մլն դրամի խաղող:

2015թ-ի խաղողի մթերումը ցնցում էր խաղողագործների համար: Նախ հայտարարվեց, որ խաղողը կմթերեն 150 դրամով, բայց մթերվեց մինչև 40 դրամով: Նշենք, որ տարբեր հաշվարկներով խաղողի մեկ կգ-ի ինքնարժեքը տատանվում է 80 դրամից մինչև 110 դրամի շրջանակներում:

Կարող ենք չխորանալ, թե մթերումն ինչ խայտառակ պայմաններում անցավ: Նախ շահարկվեց ռուսական ռուբլու նվազումը, ապա գինու և կոնյակի գործարանները որոշ ժամանակ չէին վերցնում խաղող` խաղալով խաղողագործների թույլ նյարդերի հետ:

Խաղողն այն պտուղն է, որ եթե քաղեցիր, ապա կամ պետք է պահել սառնարանային պայմաններում, կամ պետք է վերամշակել:

Մասնավորապես Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների քիչ տոկոսն ունի խաղողի սառնարանային համակարգ, մեծ մասը խաղողը հանձնում է մթերման:

Այնպես, որ գյուղատնտեսության նախարարությանը ճիգերը` վերամշակողներին ներկայացնել խեղճ ու կրակ, առանց փող, ռուսական ռուբլու արժեզրկման զոհ, պարզապես աչքակապություն էր: Այս գործարքը մեծ բլեֆ էր` մարդկանց ստիպել խաղողով ծանրաբեռնված բեռնատարները օրերով կանգնեցնել մթերման կետերի առջև, նրանց ենթարկել հոգեբանական, ֆինանսական սթրեսների, որից հետո կամ մթերել, կամ ոչ և այս ճանապարհով վերամշակողները կարողացան կոպեկներով մթերել:

Ըստ գյուղնախարարության տվյալների, 2016 թվականի հունվարի 15-ի դրությամբ վճարվել է մթերված խաղողի արժեքի շուրջ 85,1 %-ը` 30 ընկերություն ունի մասամբ, ինչպես նաև ամբողջությամբ չկատարված պարտավորություններ:

Նշենք, որ գյուղնախարարությունն ինքն իրեն հակասում է, ասելով, որ չկան ընդհանարպես վճարումներ չկատարած ընկերություններ, սակայն կան գործարաններ, որոնք ունեն ամբողջությամբ չկատարված պարտավորություններ:
Ըստ պաշտոնական տվյալների, եթե 55 ընկերությունից 30-ի մոտ վճարման առումով խնդիրներ կան, դա նշանակում է, որ խաղողագործների զգալի մասը դեռևս գումարներ չեն ստացել, իսկ, գյուղնախարարության վստահությունը, որ պայմանագրային պարտավորությունները կատարվել են` պարզապես ճիշտ չէ: Հարկ է նշել, որ մասնավորապես Արմավիրի մարզի Արփենիկ գինու և կոնյակի գործարանն իրոք պայմանագրեր է կնքել խաղողագործների հետ, սակայն դեռևս մթերման գումարներն ամբողջությամբ չի վճարել, այնինչ պետք է վճարեր դեռևս 2015թ-ի նոյեմբերին: Այնպես, որ պայմանագրերը ևս խախտվել են: Մասնավորապես, Արմավիրի մարզի Դողս համայնքում գյուղացիներն ասում են, որ մթերման դիմաց գումարներ են ստացել միայն գեներալ Մանվելի մերձավորները, իսկ ոչ մերձավորները չգիտեն ինչպես փակեն բանկերի իրենց վարկերը:

Հիշեցնեք, որ Քաղցրաշենի գինու և կոնյակի գործարանը պատկանում է Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարոյին), Մխչյանի գինու գործարանը պատկանում է Հովիկ Աբրահամյանի եղբորը, Արմավիրի մարզի «Արփենիկ գինու և կոնյակի գործարան»-ը գեներալ Մանվելի տիկնոջը` Նազիկ Ամիրյանին, «Արտֆուդ» վերամշակման գործարանը` Հովիկ Աբրահամյանի որդուն և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, «Այրումի» պահածոների գործարանը`գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը»` Գագիկ Ծառուկյանին, «Ավշար» գինու գործարանը` Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի եղբորը և այսպես շարունակ:

Մթերման գումարը չի արդարացնում խաղողագործների աշխատանքը, մարդիկ կամայական են վճարվում խաղողի մթերման դիմաց, կամ ընդհանրապես չեն վճարվում ամիսներով, երբեմն էլ տարիներով: Ահա այս պայմաններում գյուղատնտեսության նախարարությունը որոշում է զարգացնել խաղողագործությունը, գինու և կոնյակի արտադրությունը, նաև արտահանումը:
Մասնավոր զրույցներում խաղողագործները նշում էին, որ հենց գումարները ստացան` հեռանալու են երկրից. «Չենք ծածկելու խաղող վազերը, էլ չենք մշակելու, պաշտոնյաները գալիս խաբում ու գնում են»: