Ռուսական բանակը հարձակվելու հրաման է ստացել. բրիտանական հետախուզություն (քարտեզ)
Ռուսական բանակը հարձակվելու հրաման է ստացել, սակայն դրա համար բավարար ուժեր չի կենտրոնացրել: Այս մասին գրում է բրիտանական հետախուզությունը:
Ռուսաստանի անմիջական նպատակն է շարժվել դեպի արևմուտք՝ Ժերբերեց գետը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ «վագները», ամենայն հավանականությամբ, փոքր առաջխաղացումների է հասել Բախմուտի և Կրասնայա Գորայի շրջանում:
«Հյուսիսում, Լուգանսկի շրջանի Կրեմեննայա-Սվատովո հատվածում, ռուսական զորքերը շարունակական հարձակողական գործողություններ են իրականացնում, թեև յուրաքանչյուր տեղական հարձակման մասշտաբը չափազանց փոքր է զգալի առաջընթացի հասնելու համար», - ավելացրել է բրիտանական հետախուզությունը:
