Մենք դեռ չենք տեսնում ուղղակի ռազմական սպառնալիք Մոլդովայի համար. Փրայս
«Միացյալ Նահանգները ներկայումս ուղղակի ռազմական վտանգ չի տեսնում Մոլդովայի համար»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Նրա խոսքով, Վաշինգտոնը խորապես մտահոգված է Ռուսաստանին վերագրվող «Մոլդովայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանն ապակայունացնելու դավադրության» մասին հաղորդումներով։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Մոլդովայի հետ՝ քաղաքական ճկունությամբ խնդիրներին հակազդելու համար:
«Այս պահին մենք դեռ չենք տեսնում ուղղակի ռազմական սպառնալիք Մոլդովայի համար: Մենք սերտ կապի մեջ ենք մեր մոլդովացի գործընկերների հետ», - ասել է Փրայսը: