Ռուսները պատրաստվում են օդային հարձակում սկսել
Ռուսաստանը մարտական ինքնաթիռներ է տանում դեպի Ուկրաինայի սահմաններ, քանի որ նրա ցամաքային ուժերը սպառվում են: Այս մասին գրում է The Financial Times-ը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարծում են, որ ռուսները պատրաստվում են օդային հարձակում սկսել և այդ պատճառով փորձում են անջատել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։
Երեքշաբթի օրը Ռամշտեյնի հանդիպման ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նույնպես կարևորեց ռուսական օդուժի սպառնալիքը և դաշնակիցներին հորդորեց արագացնել զինամթերքի և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը Ուկրաինա։