Ամերիկյան կործանիչներն օդ են բարձրացել ռուսական կործանիչների պատճառով (ֆոտո)
Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարության կործանիչները երկուշաբթի օրը օդ են բարձրացել՝ կապված Ալյասկայի մոտ Տու-95ՄՍ ինքնաթիռների և Սու-35 կործանիչների թռիչքի հետ։
Հայտնաբերվել է չորս ռուսական ինքնաթիռ, որոնք մտել և գործել են Ալյասկայի հակաօդային պաշտպանության հետախուզման գոտում:
Ռուսական ինքնաթիռների խմբում են եղել Սու-35 և Տու-95ՄՍ կործանիչներ, ասվում է հաղորդագրության մեջ։
