Բայրամովն ու Իգոր Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական մի շարք հարցեր
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև Լաչինի ճանապարհի հետ կապված իրավիճակը։
Բայրամովը նշել է, որ չնայած Ադրբեջանի ցուցաբերած կառուցողական մոտեցումներին Հայաստանը մշտապես խոչընդոտում է գործընթացները: