Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

Ադրբեջանը հստակ պլանավորել է Արցախի հարցը «փակելուց հետո» անցնել Սյունիքին, բայց Արցախի դիմադրությունը լուրջ խոչընդոտ դարձավ Ադրբեջանի ճանապարհին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Այսօր լրանում է Արցախի բլոկադայի 66-րդ օրը: Արդեն 66 օր է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Իրավիճակը բարդ է, մեր 120 հազար հայրենակիցները Արցախում հարկադրված են գտնել շրջափակման մեջ և դրան զուգահեռ նրանք բախվում են էներգետիկ բլոկադայի հետ, երբ ձմռան ցրտին հոսանքի ու գազամատակարարման հարցում Ադրբեջանը անընդհատ խնդիրներ է ստեղծում: Ցավոք, 66 օր անց լուծումները դժվար տեսանելի են:

Այդուհանդերձ, փորձենք հասկանալ՝ ինչի՞ է հասել Ադրբեջանն այս ընթացքում՝

. Հանքի հետ կապված նրանց պահանջները չեն բավարարվել: Ավելին, դրան ավելացել են նոր պահանջներ, ինչպիսիք են Վարդանյանի հեռացումն ու անցակետը տեղադրումը: Ադրբեջանի քաղաքականությանը ծանոթ լինելով՝ որևէ պահանջի բավարարումից հետո հետ քայլ չեն անելու, ավելին՝ անցնելու են մյուս պահանջներին: Նրանք շատ բարդ պրոցեսի մեջ են ներքաշվել: Վստահ եմ, որ նման դիմադրություն Ալիևը չէր ակնկալում:

. Ադրբեջանի ևս մեկ անգամ ապացուցեց ամբողջ աշխարհին, որ գլխավոր նպատակը Արցախի հայերից ազատվելն է: Նրանք ցույց են տալիս, որ իրենք ուզում են խաղաղություն ոչ թե հայերի հետ, այլ առանց հայերի:

. Արցախի հարցը կրկին հայտնվեց միջազգային քննարկումների դաշտում, ինչը ևս մեկ անգամ փաստեց այդ հարցը լուծված չէ: Ավելին, այն համապարփակ լուծման կարիք ունի, քանի որ ռազմական ճանապարհը դա լուծում չէ:

—Միջազգային իրավական դաշտում կարևոր գործընթացներ են սկսվել, որոնց հաջողելու դեպքում այն պետք է դառնա արտաքին քաղաքականության մաս: Այդ առումով կարևոր է Արդարադատության միջազգային դատարանի սպասվելիք որոշումը:


Փաստացի, Ադրբեջանը իր առջև դրած որևէ խնդիր չի լուծել, սակայն շատ բարդ կենսապայմաններ է ստեղծել Արցախի մեր հայրենակիցների համար՝ հույս ունենալով, որ նրանք կհեռանան: Բայց հեռացման ականատես չենք լինում, որքան էլ Ալիևը հայտարարում է, որ «ճանապարհը միակողմանի բաց է նրանց համար, ովքեր ուզում են գնալ...»:

Ադրբեջանի այս քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանն էլ Արցախի գլխավոր սպառնալիքը: Արցախում մեր հայրենակիցների այսօրվա դիմադրությունը երկարաժամկետ առումով պաշտպանում է Հայաստանը, ավելի ստույգ՝ Սյունիքը: Քանի որ Ադրբեջանը հստակ պլանավորել է Արցախի հարցը «փակելուց հետո», անցնել Սյունիքին: Արցախի 66 օրվա դիմադրությունը լուրջ խոչընդոտ դարձավ Ադրբեջանի ճանապարհին»։