Հայ փրկարարներին Թուրքիայում անակնկալ հրաման է տրվել՝ մնալ Ադըյամանում․ Գեղամ Մանուկյան
Պարզվեց հայ փրկարարներն իրոք «պատանդ» են Թուրքիայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Կարճ ժամանակ հետո տեղեկություն ստացա, որ մեր փրկարարները եւս, այլ օտար պատվիրակությունների նման, պատրաստվել են վերադառնալ Հայրենիք։ Հավաքել են արդեն իրենց բազավորման վայրի վրանները, այլ մոդուլներ Հայաստան գալու համար։ Անակնկալ, նրանց նոր հրաման է տրվել՝ շարունակել մնալ Ադըյամանում, որպեսզի այսօր Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվեն ու նոր միայն վերադառնան։
Մեկ լուսանկարի համար նրանք շարունակելու են մնալ Թուրքիայում, ուր անկանկալ տագնապով, առանց հավելյալ պատրաստության ուղարկել էին»: