Բանգլադեշն արգելել է ռուսական նավերի մուտքը երկրի ջրային տարածք
Բանգլադեշի իշխանությունները, հետևելով ԵՄ-ին և ԱՄՆ-ին, արգելել են 69 ռուսական նավերի մուտքը երկրի ջրային տարածք:
Արգելքը նշանակում է, որ ռուսական նավերն այլևս չեն կարողանա բեռներ հասցնել Բանգլադեշ կամ կանգ առնել երկրի տարածքային ջրերում՝ լիցքավորման համար։
Բանգլադեշում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ռուսական նավերի մուտքի արգելքը երկրի նավահանգիստներ։