Անկարան բարձր է գնահատում երկրաշարժից հետո Հայաստանի օգնությունը. Չավուշօղլու
Չավուշօղլուն ասել է, որ Անկարան բարձր է գնահատում երկրաշարժից հետո Հայաստանի օգնությունը:
Նա հավելել է, որ Միրզոյանի հետ համաձայն է արագացնել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Թուրքիայի արտգործնախարարը հուսով է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի, ինչը բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: