Ռուսաստանը մեծ հարձակում է ձեռնարկել Խարկովի մարզում
«Խարկովի մարզի բոլոր բնակավայրերը, որոնք մինչև սեպտեմբեր գտնվում էին Ռուսաստանի վերահսկողության տակ, շուտով կազատագրվեն»: Այս մասին ասել է շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը։
Նրա խոսքով՝ գործընթացը համակարգված է լինելու:
Այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող շուրջ 20 բնակավայրերում շարունակվում են կատաղի մարտերը։