Մարիա Զախարովան Բայդենի շնորհավորանքները Սերբիային անվանել է «անարգանք»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սերբիայի պետականության օրվա կապակցությամբ արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքին:
Զախարովան նշել է, որ ամերիկացի առաջնորդի շնորհավորանքի տեքստը պաշտոնական Բելգրադի վրա ճնշում գործադրելու բացահայտ փորձ է։ Դիվանագետը նշել է, որ ռուսաֆոբիան սկսվում է ԱՄՆ-ից, ինչը ամերիկացի պաշտոնյաները նույնիսկ չեն փորձում թաքցնել:
Բայդենը Վուչիչին ուղղված իր շնորհավորանքում պահանջել էր պատասխանատվության կանչել Ռուսաստանի Դաշնությանն Ուկրաինայի պատերազմի համար։ Նաև ամերիկյան իշխանությունները պատրաստ են Սերբիային դիվանագիտական և տնտեսական աջակցություն ցուցաբերել, բայց միայն այն դեպքում, եթե երկիրը միանա հակառուսական պատժամիջոցներին։