ՆԱՏՕ-ն կհամակարգի անհրաժեշտ ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ն կհամակարգի գործողությունները՝ պաշտպանելու անհրաժեշտ ստորջրյա ենթակառուցվածքը։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA-ն՝ այս մասին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա որոշումը կապել է 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարում տեղի ունեցած դիվերսիայի հետ։
«Դա մեզ բոլորիս հիշեցրեց այն զգայունության մասին, որին բախվում ենք: Նախարարները հանձնարարել են ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյաներին առաջարկություններ անել, թե ինչ կարող ենք անել, այդ թվում՝ ավելի լավ համակարգում և համագործակցություն մասնավոր հատվածի հետ»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
Նա նաև հայտարարել է, որ ստորջրյա ենթակառուցվածքների համակարգման կենտրոնը ստեղծվել է ՆԱՏՕ-ի կողմից՝ ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանության նպատակով։