Մեծ Բրիտանիան ու եվրոպական ուժերը Ուկրաինային ռազմական օգնություն են ուղարկում՝ համաշխարհային հիմնադրամի միջոցով
Մեծ Բրիտանիան և եվրոպական այլ երկրներ Ուկրաինային ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկերի և հրետանային զինամթերքի պահեստամասեր կտրամադրեն միջազգային հիմնադրամի միջոցով: Ինչպես տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը՝ այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Մեծ Բրիտանիան:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսլանդիայի և Լիտվայի հետ համաձայնության է եկել, Ուկրաինային 200 միլիոն ֆունտ ստեռլինգ (241 միլիոն դոլար) ակնկալվող աջակցության նախնական փաթեթ ուղարկելու վերաբերյալ:
«Այս սարքավորումների փաթեթը զգալի հզորություն կհաղորդի Ուկրաինայի զինված ուժերին և կաջակցի իրենց երկիրը պաշտպանելու նրանց կարողությանը»,-ասել է Պաշտպանության նախարար Ուոլեսը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ հանդիպումից հետո: