Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին՝ ներողություն խնդրել դաշնակցությունից

Արման Բաբաջանյանին՝ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահին, Դաշնակցությանը զրպարտելու համար դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից և Գերագույն մարմնի բոլոր անդամներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«2019 թ․ խորհրդարանական ելույթի ժամանակ նա Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ:

Ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, դատարանը պարտավորեցրել է նրան ասել հետևյալը․

«Հարգելի հետևորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաև կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։

Ես բավարարված եմ՝ թե՜ որպես հայ մարդ ու քաղաքացի, թե՝ որպես ՀՅԴ ԳՄ անդամ։

Բայց ցավոք, Բաբաջանյանը մենակ չէ․․․ Դաշնակցությանը զրպարտում են, իսկ ավելի ճիշտ Դաշնակցության դեմ վայրահաչում են շատերը․ գոյանքներ, որոնց ինտելեկտը տրակտորի անիվի համեմատ իսկ անմրցունակ է։

Սրանք բոլորն իրենց լկտի և անբարո պահվածքի համար պատասխան են տալու՝ վաղ, թե՝ ուշ։

Որոշ ինֆուզորիա հողաթափիկներ՝ փորձելով ինքնահաստատվել և հետ չմնալ հակազգային և հակապետական թրենդից՝ այսօր էլ Դաշնակցության անցած ուղին ռևիզիայի ենթարկելու թրքահաճ մտահոգություններ են շաղ տալիս Խորհրդարանի ամբիոնից։

Այսօր Դաշնակցության դեմ ուղղորդված, ծրագրային պայքարը՝ մեդիայի փակումը, քաղբանտարկյալները, քրեական հետապնդումները, միանգամայն տեղավորվում են Հայոց պետականությունը կազմաքանդելու, պետականությունը պահելու կամքն ու երազանքը ջախջախելու օտարածին, թրքահաճ ծրագրի մեջ։

Անհերքելի է՝ Դաշնակցության դեմ բոլոր ոտնձգություններն անփառունակ ավարտ են ունեցել, այս էլ 132 տարի։ Եվ կունենան․․․

Բայց ցավալին այն է, որ այս տեղեկատվական, ապազգային հոսքերի արդյունքում դեգրադացվում և հուսալքվում է հայ մարդը։

Սրանց ուզածն էլ սա է․ ստեղծել քաոսացած, ընդհանրական երազանքներ ու նպատակներ չունեցող, միմյանց մերժող ու ատող մի խառնամբոխ։

Իմունիտետ չունեցող հիվանդ ազգը սկսում է հավատալ ոչ թե սեփական ուժերին, այլ՝ տանիք ու ապահովություն է փնտրում թուրքի, ռուսի, ֆրանսիացու կամ պարսիկի դրոշի տակ։

Որովհետև մենք մեր ձեռքով ինքնաոչնչացվում ենք․ մենք իմունիտետ, արժանապատվություն կամ տեսլական չունենք, մերը հարմարվելն է, գոյատևելը, օտարի թևի տակ գետնաքարշ ապրելը․․․մ՜ի դարձեք հայրենադավ հարմարվողներ․․․

Մենք ոչ թե դաս ենք քաղում մեր սխալներից կամ այլոց հաջողություններից, այլ սնվում ենք ատելության, մերժումի, ինքնախարանման ու մերժման հարատև հարացույցից։

Չի կարող երրորդ հազարամյակում, այն էլ աշխարհի նոր ճարտարապետության բուն ընթացքում, ապագա ունենալ մի ժողովուրդը, ով իր ձեռքով սպանել է հեղինակություններին ու ինքնութանական արժեքները/եկեղեցի, մշակույթ/անցյալ, էլիտաներ, պետական ինստիտուտներ»,- գրել է Գալստյանը: