Սա ՔՊ-ական Մելքոնյան Գագիկի հերթական առանձնատունն է, որը հենց հիմա կառուցվում է (լուսանկար)
Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Սարգսյանը հրավիրում է լրատվամիջոցների ուշադրությունը:
Նա գրել է. «Սա ՔՊ-ական Մելքոնյան Գագիկի հերթական առանձնատունն է, որը հենց հիմա կառուցվում է Զովունի 34/5 հասցեում։ Քպական պատգամավորը անձամբ է հետևում շինարարական աշխատանքներին, հաճախակի այցելում է առանձնատուն, հրահանգավորումներ կատարում։
Հարգելի լրատվականներ, խնդրում եմ հարցում կատարեք սույն պատգամավորին, թե ինչ միջոցներով է կառուցում իր հերթական շքեղ պալատը։ Ավել բան դեռևս չեմ ուզում գրել, զերծ եմ մնալու որակումներից, դեռևս սպասում եմ այս թեմայի զարգացումներին ու արձագանքին»։