Յուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
Քաղաքականություն

Ալիևը հաղթողի դիրքերից Արցախի և Հայաստանի նկատմաբ անում է այն, ինչը մենք պետք է անեինք պարտվողական այդ փաստաթուղթը ստորագրելու փոխարեն. Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աղմկող ինքնախաբեության ճիրաններում

Թե դպրոցական և թե ուսանողական տարիներին, երբ մեր պատմության խոհանոցին տիրապետողները փաստերով, գործող անձերին անուն առ անուն թվարկելով համոզում-ապացուցում էին, որ մեր պարտությունների հիմնական պատճառը մեր ներսի դավաճանը, ագահը, իշխանատենչը, կրոնավորն է եղել, որ մենք պարտվել ենք մեր ներսի դավաճանին՝ չէի ուզում, ավելի ստույգ՝ ինձ ստիպում էի չհավատալ։ Բայց նորանկախ Հայաստանի այս երեք տասնամյակները ցույց տվեցին, որ Խորենացին, Րաֆֆին, Թումանյանը, Չարենցը, մյուս մեծերը խորությամբ են զգացել Նժդեհի հայտնաբերած հայի տականք տեսակի անզուգական լինելու ողջ «հմայնքը»: Տեսակ, ով իշխանատենչությամբ ու սրիկայությամբ պրկված, կարողացավ ծովերով շրջապատված մեր հայրենիքը դարերի ընթացքում մկրատել և, որպես շագրենի կաշի, վերածել թշնամիներով շրջապատված մի ափաչափ անկլավի, որն այսօր դեգերում է հերթական դավաճանի «ապագա կա»-ի կործանարար տիրույթում։

Ժամանակին Պարույր Սևակն իր «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» հոդվածում ճշգրտությամբ բացահայտել է, որ մենք, ընկելով «պոռոտախոսության, ինքնագովության ու սնապարծության» հետևից, հոտընկայսելով մեր ազգի «հերոսական» անցյալը՝ խեղդել ու թաքցրել ենք ինչպիսին լինելու մասին մեր իրական ձայնն ու պատկերը։ Եվ այսօր հայտնվել ենք ինքներս մեզ պարտադրած, դարերով անտեսած աղմկող ինքնախաբեության ճիրաններում։

Այո՛, վերջին երեսուն տարիները, որն սկսվեց արցախյան հզոր շարժումով, ասես որպես պատմական օրինաչափություն՝ ավարտվում է ոչ պակաս «հզոր» հակաարցախյան շարժմամբ։ Եվ այսօր էլ, պատմական ավանդույթի կրկնությամբ, պետությունը դեպի կործանում տանող դավաճանների պակաս չունենք։

Այո, մենք մե՛զ ենք պարտվել և թշնամին այն արձանագրել է որպես ի՛ր հաղթանակ։ Փորձել ենք ծածկադմփոց անել ու ինքնախաբեությամբ լռության մատնել մեր իսկ կողմից գործած բազմաթիվ սխալներ…

Փորձել ենք դրսերում պեղել-գտնել մեղավորների և երբեք մեր սխալներից դասեր չենք քաղել։

Եկեք հետադարձ հայացքով համառոտ անդրադառնանք վերջին երեսուն տարիների մեր պատմությանը և փորձենք հասկանալ, թե ինչու հայտնվեցինք այսպիսի «ապագա կա»-ի վիճակում։

Արցախյան շարժումը համազգային համախմբման աննախադեպ հարթակ դարձավ՝

Հայաստանում և Սփյուռքում՝ ամենակարող էներգետիկայով պրկված լեփ-լեցուն հարթակներ էին,

տարածաշրջանում՝ ժողովրդավարական բաստիոնի կարգավիճակում էինք,

ռազմի դաշոտում՝ դեռևս չկազմավորված Հայոց բանակն աննկարագրել հերոսություն ցուցաբերելով՝ ազատագրում էր Շուշին ու Օմարը, որոնցից յուրաքանչյուրը, նաև դրսի մասնագետների գնահատմամբ (ռուս գեներալներ Ա. Լեբեդ, Պ. Գրաչյով), ռազմական արվեստի բացառիկ նմուշներ էին,

ԳԽ պատգամավորները նիստերից ազատ օրերին հիմնակամում մեկնում էին դիրքեր։ Դրանցից մեկի ժամանակ՝ 92-ի սեպտեմբերին, մի խումբ պարգամավորներով մեկնել էինք Մարտակերտի շրջանի, որտեղ թեժ մարտեր էին ընթանում և, ցավոք, այդ օրերին Վաղուհասի դիրքերում զոհվեց մեր գործընկեր Սամվել Շահմուրադյանը՝ հրաշալի մտավորական, զինվոր ու օրենսդիր։

Հետևում եմ այսօրվա ԱԺ-ի գործունեությանը և օրենսդիրների պահվածքին՝ չեմ ուզում հավատալ, որ անկախացած Հայաստանի առաջին Օրենսդիր մարմինը հետագայում կարող էր այսքան դեգրադացվեր։

Շարժման սկզբում թվում էր, թե անցյալից դասեր ենք քաղել և, իսկապես, 21-րդ դարը մերն է լինելու։ Բայց՝ ո՛չ։ Հաղթանակներից ոգևորված և Պ. Սևակի բնորոշմամբ՝ «արխայինության, դինջության, սնապարծության» տուրք տալով, օրվա ղեկավարությունը չգիտակցեց, որ ստեղծված իրավիճակում, թերևս՝ նաև բոլոր ժամանակների կտրվածքով, անենառեալ պահն էր Արցախի անկախության ճանաչումը, ինչն արցախյան շարժման բուն նպատակն էր։ Բայց, դրա փոխարեն, 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում կնքվում է հրադադարի համաձայնագիր, ինչն ուղղակի թիկունքից հարված էր արցախյան ազատամարտին։ Այդ համաձայնագրի ստորագրումը նույնիսկ պատճառ դարձավ, որ ռազմաճակատում հաղթանակներ կռած գեներալներից Գ. Դալիբալթայանն ու Ն. Տեր-Գրիգորյանցը հեռացան Հայաստանից՝ սգորագրված փաստաթուղթը որակելով որպես հաղթողի կողմից նախադեպը չունեցող կապիտուլյացիոն համաձայնագիր ու դավաճանություն՝ Արցախի նկատմամբ։ Եվ, ինչպես հետագայում բացահայտվեց, փաստորեն այդ համաձայնագրը նախաձեռնել էր բրիտանական Բրիթիշ Փեթրոլեում նավթային ընկերությունը, ինչը կյանքի էր կոչվել ՌԴ նախագահ Բ. Ելցինի միջամտությամբ։ Եվ պատահական չէ, որ կարճ ժամանակ անց Բաքվի և այդ ընկերության միջև կնքվեց նավթային պայմանագիր, ինչը դարձավ Բաքվի բյուջեն սնուցող հիմնական երակներից մեկը, իսկ Անգլիան ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում։

Եվ այսօր Ալիևը հաղթողի դիրքերից Արցախի և Հայաստանի նկատմաբ անում է այն, ինչը մենք պետք է անեինք պարտվողական այդ փաստաթուղթը ստորագրելու փոխարեն։

Շարունակությունը՝ հաջորդիվ»։