Պանամայում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով 39 մարդ է զոհվել
Առնվազն 39 մարդ է զոհվել Պանամայի արևմտյան Չիրիկի նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով։ Ձորն ընկած մեքենայի վրա եղել է 66 օտարերկրյա միգրանտ։
Իշխանությունները ողբերգության հետաքննություն են սկսել։ Վթարի հնարավոր պատճառների, մահացածների ու վիրավորների քաղաքացիության մասին տեղեկություն չի հրապարակվում։