Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները
Փետրվարի 15-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հերթական հեռախոսազրույցն են ունեցել։
Ադրբեջանական AZERTAC-ին ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։