Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Մամուլ

Մեծ ծավալի ապացույցներ ենք հավաքել, 3 խնդիր ենք լուծել. Արման Թաթոյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Շուրջ 2 ամիս է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Արցախում 120 հազար քաղաքացիների ծանր կացությունը շարունակվում է, սննդամթերքն ու այլ ապրանքները քաղաքացիներին տրվում են կտրոններով՝ սահմանափակ քանակությամբ։ Ադրբեջանը պարբերաբար կտրում է Արցախի գազամատակարարումը, իսկ Հայաստանի հետ սահմանափակ կապը պահպանվում է միայն խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավունքի և արդարության կենտրոն․ Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արցախցիների ամենակարեւոր իրավունքը՝ կյանքի իրավունքն է խախտվում եւ դրանից ածանցվող մյուս իրավունքները՝ եւս․

«Նախ առաջինը՝ մենք այստեղ ակնհայտ գործ ունենք կյանքի իրավունքի եւ անվտանգության հետ, եւ մյուս իրավունքներն արդեն կապված են սրա հետ։ Առհասարակ, մարդկանց կենսական կարիքների բավարարումից սկսած, նորմալ ապրելուց սկսած, ամեն ինչ խաթարված է, եւ այն իրավունքները, որոնք վերաբերում են մարդու կենսագործունեությանը, մարդու ապրելուն, ամբողջովին վտանգված են։ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է, նրանք մարդկանց համար այնպիսի անելանելի պայմաններ են ստեղծում, որ մարդիկ, ելնելով իրենց երեխաների պաշտպանության, կյանքի իրավունքի պահանջներից եւ այլն, թողնեն-հեռանան այդ վայրերից։ Տեսեք՝ նրանք պարբերաբար կտրում են գազամատակարարումը, էլեկտրականության հետ կապված խնդիրներ են առաջացնում, անգամ եղավ, որ ինտերնետային մալուխներն էին կտրվել, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո էին, եւ չէին թողնում, որ մարդիկ մոտենան, վերանորոգեն։ Սրանք հարցեր են, որ ուղիղ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, այսինքն՝ այնպիսի պայմաններ ստեղծելուն, որ մարդը թողնի իր հայրենիքը, որտեղի բնիկ է, եւ հեռանա։

Ինչ վերաբերում է այլ իրավունքներին, ապա դրանք արդեն ածանցվում են սրանից, խոսքը վերաբերում է, օրինակ, սոցիալական ապահովության իրավունքին, բժշկական օգնության իրավունքը, որը, իմիջիայլոց, շատ-շատ կարեւոր է։ Օրինակ, ստոմատոլոգիական ծառայություններ Արցախում այս արգելափակման հետեւանքով չկան ընդհանրապես, որովհետեւ չկան միջոցները՝ հիգիենիկ պարագաներ, դեղամիջոցներ եւ այլն։ Բժշկական մյուս հետազոտությունները զգալիորեն սահմանափակվել են գազամատակարարման դադարեցումների, դեղերի սահմանափակման եւ տարբեր այլ պատճառներով։ Վերցնենք երեխաների կրթության իրավունքը, այն ամբողջովին սահմանափակված է՝ էլի նույն գազի, սննդի սակավության եւ այլ պատճառներով։ Երեխաները կա՛մ չեն գնում, կա՛մ սահմանափակումներով են գնում դպրոց, մանկապարտեզ, համալսարան։ Սոցիալական ապահովության հետ կապված՝ կենսաթոշակներ եւ այլն, դա էլ լուրջ խնդիր է։ Երեխաների իրավունքների խախտումներ կան այն առումով, որ կտրված են իրենց ընտանիքներից, մայրական խնամքից։ Կարմիր խաչի օգնությամբ երեխաների մի մասը միացավ ծնողներին, բայց դեռեւս շատ երեխաներ կան, որ շարունակում են կտրված մնալ իրենց ծնողներից»։

Արման Թաթոյանին հարցրինք՝ ժամանակակից աշխարհում եղե՞լ են երկրներ, որտեղ ստիպված են եղել կտրոնային համակարգ սահմանել, որպեսզի սննդի տրամադրման հարցը կարգավորեն։ «Ես այդպիսի բան այս պահին չեմ կարող մտաբերել, բայց ասեմ Ձեզ, որ այս կտրոնային համակարգը ներդրվել է, որովհետեւ խիստ սակավ է սննդամթերքը, ընդ որում՝ առաջնային անհրաժեշտության սննդամթերքը, եւ առանձին տեսակներ էլ կան, որ ընդհանրապես չկան, օրինակ, մրգի տեսակներ եւ այլն, եւ կտրոնային համակարգը ներդրվել է պարզապես կառավարելու համար այդ բաժանումները՝ արդարության սկզբունքից ելնելով կամ տարբեր այլ նպատակներով։ Կարող եմ ասել, որ նմանատիպ գործ Բոսնիա եւ Հերցեգովինայում է եղել, 1998 թվականին Կարմիր խաչն այնտեղի հետ կապված հատուկ դիրքորոշում հայտնեց, որ քաղաքացիական բնակչության  պաշտպանության համար անհրաժեշտ են պաշտպանության հատուկ գոտիներ, իսկ հակառակը նշանակում է բնիկ ժողովրդի տեղահանություն, ինչն անհնար է։ Հիմա մենք փաստացի այդ վիճակում ենք, եւ դրա համար մեզ պետք են երկարաժամկետ երաշխիքներ, եւ Ադրբեջանն այնպիսի քաղաքականություն է տանում, որ ոչ մի երաշխիք չկա, որ եթե, օրինակ, վաղը բացեն ճանապարհը, 2 ժամ հետո այն նորից չի փակվի»։

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանն աշխարհին շարունակում է համոզել, որ միջանցքը փակածներն էկոակտիվիստներ են, մինչդեռ իրենց հավաքագրած ապացույցներն այլ բան են ցույց տալիս․ «Նախ ասեմ, որ մենք շարունակում ենք իդենտիֆիկացնել այդ, այսպես կոչված, էկոակտիվիստներին, մեծ ծավալի ապացույցներ ենք հավաքել, առաջիկայում կհրապարակենք։ Մենք 3 խնդիր ենք լուծել, ցույց ենք տվել, որ այդ մարդիկ ընդհանրապես կապ չունեն էկոլոգիական հարցերի հետ, մյուսը, որ նրանք կառավարության վերահսկողության ներքո գտնվող կամ հենց կառավարությունում, պետական մարմիններում աշխատող մարդիկ են, եւ երրորդը, որ նրանք հայատյաց մարդիկ են։ Նրանք պարզապես երազում են հայերին վնաս հասցնելու մասին, էլ չասեմ, որ խրախուսում են հայերի նկատմամբ տարբեր արարքներ՝ սպանություններով վերջացրած։ Ադրբեջանը մինչեւ հիմա շարունակում է ասել, որ սրանք իրենց էկոակտիվիստներն են, հունվարի 10-ի հարցազրույցում Ադրբեջանի նախագահն այս մարդկանց վրա հղում արեց եւ նրանց գովեստի արժանացրեց, որ նրանք իբր այս ցուրտ եղանակին ինքնուրույն գնացել, շրջակա միջավայրի հետ կապված պահանջներ են ներկայացրել, էկոակտիվիզմով են զբաղված եւ այլն։

Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը խրախուսում է հենց նրանց, ովքեր իրենց վերահսկողության ներքո են գտնվում, սա ակնհայտ է, եւ իրենք շարունակում են աշխարհին ներկայացնել, թե դրանք բնապահպաններ են։ Մեր խնդիրն է՝ ամեն ինչ անել, որ նրանց ջանքերը, նրանց ցանկությունները տեղ չհասնեն։ Ճիշտ է, որ իրենց հետ կապված տնտեսական, աշխարհաքաղաքական շահեր կան, բայց դա կապ չունի, մենք ամեն ինչ պիտի անենք։ Դա է միակ ճանապարհը»»: