Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները
Հասարակություն

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում. կստեղծվի 8 հոգուց կազմված կարգապահական հանձնաժողով

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ:

Հանրային ծառայության բարեվարքության ամրապնդման գործում առանցքային դերակատարում ունի կարգապահական համակարգի ձևավորումը: Այս տեսանկյունից կարևոր է տեղի ունեցող բոլոր խախտումներին պատշաճ ու համաչափ արձագանքի ապահովումը:

Նախագծի շրջանակներում առաջարկվում է Օրենքը լրացնել համապատասխան կանոնակարգումներով՝ ուղղված Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր ստեղծելուն: Մասնավորապես, առաջարկվում է Կոմիտեում ձևավորել Հանձնաժողով, որը բաղկացած է 8 անդամից:

Նախագծով ապահովվում է կարգապահական հանձնաժողովի ներառական կազմ, մասնավորապես՝դրանում ներառվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ:Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:Միաժամանակ հարկ է նշել, որ պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ Հանձնաժողովի առաջին կազմում ներգրավված հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ներկայացուցիչը, իրավաբան-գիտնականը, Վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչները պաշտոնավարում են 2, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված դատախազը՝ 1 տարի ժամկետով: Նշվածը պայմանավորված է Հանձնաժողովի գործունեության հետագա ընթացքի շարունակականությունը ապահովելու անհրաժեշտությամբ:

Հարկ է նաև նշել, որ Նախագծով նախատեսվում է, որ Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է:

Նշված կարգավորումները ուղղված են Հանձնաժողովի գործունեության անկախությունն ու հնարավոր ազդեցությունների բացառումն ապահովելուն:

Նախագծով նաև հստակեցվում են կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը. նախատեսվում է, որ Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկուփուլ` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթի իրականացման համար Նախագծով առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ:

Նախագծով նաև սահմանվել են երաշխիքներ Կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից: Նախատեսվում է, որ Կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում հանդես գալ ներկայացուցչի միջոցով:

Շահերի բախման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով Նախագծով սահմանվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում Հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել Հանձնաժողովի գործունեությանը:

Միաժամանակ, Նախագծով սահմանվում են հանձնաժողովի ձևավորման ժամկետները, ինչպես նաև նախատեսվում են կարգավորումներ, որոնք կապահովեն Կոմիտեի վարքագծի կանոնների ընդունումը և այլն: