Պուտինն ու Լուկաշենկոն վաղը կհանդիպեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ փետրվարի 17-ին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին, ըստ «Пул первого» ալիքի, լրագրողներին ասել է պետության ղեկավարը։
Դեռ փետրվարի 14-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը կարող է կայանալ փետրվարի 17-ին։