ԱՄՆ-ն ազդակ է ուղարկում Ուկրաինային՝ արևմտյան օգնությունն անսահմանափակ չէ․ Newsweek
ԱՄՆ պաշտոնյաները մասնավոր կերպով ազդակ են ուղարկել Ուկրաինային, որ արևմտյան օգնությունն անսահմանափակ չէ, գրում է Newsweek-ը։
«Ներքին քննադատները, ամենայն հավանականությամբ, կսկսեն կասկածի տակ դնել Վաշինգտոնի առաջատար դերն օգնություն տրամադրելու հարցում, եթե նկատվի, որ ՆԱՏՕ-ի մայրցամաքային երկրներն անբավարար աջակցություն են ցուցաբերում կամ նույնիսկ պառակտվում են Ուկրաինայի հարցի շուրջ»,- հոդվածի հեղինակի խոսքերն է մեջբերում Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Ռոբ Սինգհը:
Բացի այդ, ըստ Լոնդոնի Քինգս քոլեջի պրոֆեսոր Մայքլ Քլարկի, Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որպեսզի շարունակի աջակցություն ստանալ:
«Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու պատենցիալ դժկամությունը, որ կա այժմ իրականում արտահայտությունն են այն բանի, որ Կիևը պետք է ոչ միայն շարունակի պայքարել այս տարի, այլև մարտի դաշտում իրականացնի որոշիչ շրջադարձ»,- նշել է նա։
Դա բավականին բարդ խնդիր է ուկրաինացի զինվորականների համար, եզրափակել է Քլարկը։
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միտված է առճակատման, և մտահոգություն է հայտնել Եվրոպայում դրա ուժերի կուտակման կապակցությամբ։
Մոսկվան նաև զգուշացրել է, որ արևմտյան ռազմական օգնությունն Ուկրաինային ոչ մի լավ բան չի խոստանում և միայն ձգձգում է հակամարտությունը, իսկ արտասահմանյան զենքերով տրանսպորտն օրինական թիրախ կդառնա ռուսական բանակի համար։