Օդեսայում պայթյուններ են հնչել
Մի քանի պայթյուն է հնչել Օդեսայում։ Այս մասին այսօր հայտնել է տեղական "Думская" ինտերնետ-հրատարակությունը։
Վերջինիս փոխանցած տվյալներով՝ պայթյունները լսելի են եղել քաղաքի հարավում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Պաշտոնական մեկնաբանություն ևս դեռ չի եղել։
Այսօր կեսօրին Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել օդային տագնապ, ավելի ուշ այն դադարեցրել են։