ՌԴ ՊՆ պաշտոնյային մահացած են գտել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Արևմտյան շրջանի ֆինանսական ապահովման բաժնի ղեկավար Մարինա Յանկինային մահացած են գտել այն շենքի մոտ, որտեղ նա ապրում էր։ Այս մասին տեղեկացնում է Oxu.az-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բարձրահարկ շենքի իր բնակարանից։
Ներկա պահին ենթադրվում է, որ միջադեպը ինքնասպանություն է եղել։
Հետաքննությունը պարզում է ողբերգության մանրամասները։