Ժիրինովսկու որդուն ձերբակալել են
Վլադիմիր Ժիրինովսկու ապօրինի որդին՝ Օլեգ Էյդելշտեյնը, Մոսկվայում հարձակվել է ոստիկանների վրա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Oxu.az-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում։
Այսպես, 36-ամյա Օլեգ Էյդելշտեյնը հասարակական վայրում հայհոյել ու բղավել է՝ խախտելով շրջապատի մարդկանց հարմարավետությունը։
Ոստիկանները նրան տարել են գրասենյակ՝ բացատրություն ստանալու։ Այստեղ Օլեգ Էյդելշտեյնը հարվածել է ոստիկանության տեսուչի կրծքին։
Արդյունքում Օլեգ Էյդելշտեյնը Մոսկվայի Տվերսկոյի դատարանի կողմից դատապարտվել է 15-օրյա վարչական կալանքի։