Գերմանիան արգելել է սարքավորումներ ուղարկել Թուրքիայում կառուցվող ԱԷԿ-ի համար
Գերմանիան արգելափակել է Թուրքիայում «Ռոսատոմ» ընկերության կառուցած «Աքքույու» ատոմակայանի սարքավորումների մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Oxu.az-ը՝ հղում անելով Коммерсант-ին։
Աղբյուրը պնդում է, որ թուրքական կառավարությունը բանակցություններ է վարում Գերմանիայի կառավարության հետ՝ պարզելու, թե ինչ պայմաններով կարող է սարքավորումներ տրամադրվել ներկայումս կառուցվող ԱԷԿ-ին։
Գերմանիայի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել լուրը։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Անկարան պայմանագիր է ստորագրել Մոսկվայի հետ «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ, որը կլինի Թուրքիայի առաջին ատոմակայանը։