Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ կքննարկի Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններում կքննարկի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը։
Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո՝ Չավուշօղլուն ասել է, որ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, կքննարկվեն նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ։