ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում են
Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը սիրիահայության հետ է. Վեհափառ Հայրապետն այցելէլ է Հալեպ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զորակցության հովվապետական այց է կատարել Հալեպ՝ աղետալի երկրաշարժից հետո զորակցությունը հայտնելու սիրիահայությանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։

«Սուրիոյ մէջ տեղի ունեցած աղէտալի երկրաշարժէն ետք, Հինգշաբթի, 16 Փետրուար 2023-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետ, հովուապետական զօրակցական այցելութեամբ, շքախումբով ժամանեց Հալէպ, գօտեպնդելու սուրիահայութիւնը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան զօրակցութիւնը յայտնելու անոր:

Ս. Աստուածածին եկեղեցւոյ ղօղանջին ներքոյ, Նորին Սրբութիւնը դիմաւորուեցաւ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեանի, Բերիոյ Թեմի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի Տ. Պետրոս Արք. Միրիաթեանի, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի Համայնքապետ Վերապատուելի դոկտ. Յարութիւն Սելիմեանի, Հալէպի գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական-հիւպատոս Բաբգէն Պատալեանի, ՀՀ մարդասիրական առաքելութեան խումբի պատասխանատուին, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեանի, Ազգային Երեսփոխանական Ժողովի եւ Ազգային Վարչութեան անդամներուն, հալէպահայ երեք կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն, հալէպահայ մշակութային, մարզական եւ բարեսիրական միութիւններու՝ Համազգայինի, ՀՄԸՄ-ի, ՍՕ Խաչի, ՀԲԸՄ-ի, ՀԵԸ-ի, Նոր Սերունդ, Կրթասիրաց, Ազգային Մշկթ., Գերմանիկ Վասպուրական Մշկթ. միութեանց, կրթական հաստատութիւններու ներկայացուցիչներուն, եկեղեցիներու թաղական խորհուրդներուն, դպրաց դասերուն, ՍԵՄ-ի, Սուրիոյ Պատանեկան Միութեան անդամներուն, ՀՄԸՄ-ի տարազաւոր սկաուտներուն եւ հաւատացեալ ժողովուրդին կողմէ:

Վեհափառ Հայրապետի շքախումբին մաս կը կազմէին «Կիլիկիա» Մատենադարանի տնօրէն եւ Բերիոյ Հայոց Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեան, գաւազանակիր Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան, Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան, Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեան, Լիբանանի ՀՅԴ Կ․Կոմիտէի ներկայացուցիչ եւ Լիբանանի խորհրդարանի երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգ. Կեդրոնական Վարչութեան աւագ ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեան։

Եկեղեցւոյ մուտքին տեղի ունեցաւ աղ ու հացի աւանդական օրհնութիւն, Համազգայինի «Սարդարապատ» պարախումբի պարմանուհիներուն տարազաւոր ներկայութեամբ, ապա Վեհափառ Հայրապետը թափօրով եւ դպրաց դասի «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ մուտք գործեց Ս. Աստուածածին եկեղեցի, ուր հանդիսապետեց Սրբ. Վարդանանց Զօրավարաց տօնին նուիրուած Սուրբ եւ Անմահ Պատարագին, հոծ հաւատացեալներու ներկայութեան։ Պատարագը մատուցեց Արժ. Տ. Զարեհ Քհնյ. Շաքարեան։

Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Եպս. Աշգարեան հոգեւորանակաց դասուն, Ազգ. Իշխանութեան, միութիւններուն եւ հալէպահայութեան անունով ողջունեց վեհափառ հայրապետը եւ փառք տուաւ Աստուծոյ, որ երկրաշարժէն փրկուած հալէպահայութիւնը արժանի դարձաւ հայրապետին զօրակցական այցելութեան:

Արամ Ա. Կաթողիկոս ժողովուրդին ուղղեց իր հայրապետական պատգամը, ըսելով. «Եկած եմ Հալէպ ձեր ցաւը բաժնելու, ձեր մտահոգութիւնը իմանալու եւ երկրաշարժին յառաջացուցած վնասներուն աւելի մօտէն տեղեակ դառնալու»: Ապա աւելցնելով ըսաւ. «Հրաշք է մեր գոյութիւնը այսօր, փոքր ազգ եղանք, սակայն Աստուծոյ դառնալով, Աստուծոյ ներկայութեամբ մեր կեանքը հզօրացնելով գոյատեւեցինք․ այսօր մեր ժողովուրդը տագնապի մէջ է փաստօրէն ամէն տեղ, Հայաստանի մէջ, Ղարաբաղի մէջ, Լիբանանի մէջ, Սուրիոյ մէջ եւ ամէնուր։ Տագնապին ձեւը, տարողութիւնը տարբեր է, սակայն ըստ էութեան մեր ազգը տագնապներով շրջապատուած է, տագնապներով լեցուն է մեր կեանքը: Այս պայմաններուն մէջ մենք պէտք չէ յուսահատինք, այլ մեր հաւատքով հզօրացած պէտք է դառնանք Աստուծոյ, միշտ ըսելով. «Դուն ես, Աստուած, մեր կեանքի հզօրութեան աղբիւրը»»։

Արամ Ա. Կաթողիկոս հաստատեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր թեմերով, կառոյցներով, մարմիններով, իր բոլոր կարելիութիւններով ձեզի հետ է սիրելի ժողովուրդ հայոց, Սուրիոյ տարածքին հաստատուած մեր ժողովուրդի զաւակներուն հետ։ Կը ցաւիմ որ մենք վնասներ, մահեր ունեցանք այստեղ, նաեւ նախկին Կիլիկիան աշխարհի մեր քաղաքներուն մէջ՝ Մալաթիա, Մարաշ, Իսկէնտերուն, … այս բոլորը կը յիշենք այսօր, որ Աստուած իր երկնքի թագաւորութեան մէջ ընդունի հոգիները զոհերուն, շուտափոյթ ապաքինում պարգեւէ բոլոր հիւանդներուն, վիրաւորներուն։ Տակաւին վիրաւոր են մեր ժողովուրդի զաւակները, գիտեմ, յառաջիկայ ժամերուն աւելի մօտէն ամբողջական կերպով պիտի իմանամ թէ ի՞նչ են կարիքները, մտահոգութիւնները մեր ժողովուրդի զաւակներուն եւ մեր կարելին, գերագոյնը պիտի կատարենք, որպէսզի ձեր ցաւերը բուժուին, ձեր մտահոգութիւնները վերանան, որպէսզի կարենանք ՄԻԱՍՆԱԲԱՐ ծառայել մեր ժողովուրդի զաւակներուն»:

Վարդանանց տօնը յիշատակելով, Վեհափառ Հայրապետը յայտնեց, թէ հայ ժողովուրդը Ղեւոնդներ ու Վարդաններ տուաւ, որոնք վասն հաւատոյ ու վասն հայրենեաց գիտակցօրէն ու հաւատքով Աւարայր գացին եւ իրենց արիւնը թափեցին։ Հետեւաբար, մեր կեանքի տագնապներուն ու չարիքներուն դիմաց պէտք չէ ընկճուինք։

Նորին Սրբութիւնը եզրափակելով ըսաւ. «Այս պահուն, այս սրբազան խորանէն ես կոչ կ՚ուղղեմ մեր ժողովուրդի զաւակներուն ամէն տեղ, մեզի համար սրբազան պարտաւորութիւն է օգնել Սուրիոյ հայերուն եւ մասնաւորաբար Հալէպի հայերուն, տանք ինչ որ կրնանք եւ մասնակից դառնանք Սուրիոյ հայութեան վերականգնումին»:

Պատարագէն ետք, Վեհափառ Հայրապետը լրատուամիջոցներուն դիմաց կոչ ուղղեց միջազգային ընտանիքին՝ չեղեալ համարելու Սուրիոյ վրայ սահմանուած պատժամիջոցները եւ փութալու աղէտահար ժողովուրդի օգնութեան։

Աւարտին, եկեղեցւոյ ներքնասրահէն ներս ժողովրդային աջահամբոյր տեղի ունեցաւ։

Արամ Կաթողիկոս այս առիթով շնորհաւորեց Մակար Եպս. Աշգարեանը՝ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ ընտրուելուն առիթով եւ գնահատեց ընտրութեան առաջին իսկ օրէն իր բերած ծառայութիւնը, յատկապէս աղէտալի երկրաշարժի օրերուն, երբ ժողովուրդի զաւակներուն կողքին կենալով գօտեպնդեց զանոնք: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ նաեւ Սուրիոյ պատերազմի տարիներուն Բերիոյ Հայոց Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի ծառայութեան: Նորին Սրբութիւնը գնահատեց Ազգ. Երեսփոխանական Ժողովը, Ազգ. Վարչութիւնը, Կրօնական Ժողովը եւ բոլոր կազմակերպութիւններուն եւ միութիւններուն ազգանուէր գործունէութիւնը, յայտնելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան զօրակցութիւնը եւ հրաւիրեց բոլորը յառաջիկայ օրերուն միասնաբար աշխատելու՝ հալէպահայութեան կեանքը վերականգնելու ի խնդիր:

Ժողովուրդի զաւակները միասնաբար երգեցին «Ի Վեհ Բարձանց»-ը, «Թէ Հայրենեաց»-ը եւ «Կիլիկիա» մաղթերգը»,- նշված է հաղորդագրության մեջ։