Զելենսկին և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 15-ին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական AZERTAC-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ իր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու և մարդասիրական օգնության համար։
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցության հարցը։