Հետաքրքիր է հայրենիքը որքա՞ն գումարով են վաճառել հայրենավաճառները. Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի տարբեր տրամաչափի ստրուկ-պաշտոնյաներ ամեն առիթով անգիր արած կրկնում են իրենց ստրկատիրոջ ցանկությունը․
Հայաստանը միշտ պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը։
Այսինքն, անկախ Թուրքիայի մեր հանդեպ պահվածքից, պահանջներից, մենք պատրաստ ենք, այլ բառ չեմ գտնում՝ տրվելու։
Սա նման է, երբ մարմնավաճառը հաճախորդին ասի․
Ինձ հետ ինչ ուզում ես արա,միևնույն է, ցանկացած պահի ես պատրաստ եմ տրվելու։
Ինչպես հայտնի է, մարմնավաճառներն իրենց մարմինը վաճառում են։
Հետաքրքիր է հայրենիքը որքա՞ն գումարով են վաճառել հայրենավաճառները»։