Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Մամուլ

Հարկադրել են՝ սուտ մատնություն անի, ապա՝ մեղադրանք առաջադրել, երբ ճիշտն է ասել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը. 

«Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել քաղաքացի Ա․ Օ․-ին՝ ենթադրյալ սուտ մատնության համար։ Մեղադրանքը կապված է Գորիսի նախկին քաղաքապետ Առուշ Առուշանյանի քրեական գործի հետ։ Ըստ Քննչական կոմիտեի, Ա․ Օ․-ն Առուշանյանի դատավարության ընթացքում հայտարարել է, որ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել, քանի որ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներն իրեն ստիպել են հանցագործության մասին հաղորդում տալ, թե Առուշանյանն իրեն ընտրակաշառք է տվել։ Քննչական կոմիտեն էլ համարել է, որ քաղաքացին ոստիկանների դեմ սուտ մատնություն է արել, ըստ քննչականի՝ նրանք քաղաքացուն ոչինչ չեն ստիպել։ Նշենք, որ Առուշանյանի՝ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքը մինչ այժմ դատական քննության փուլում է, եւ ստացվում է, որ այդ գործով վկային, որը հօգուտ Առուշանյանի ցուցմունք է տվել, մեղադրանք են առաջադրել՝ դեռ բուն գործի քննությունը չավարտած։

Ա. Օ.-ն նշել է նաեւ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարը (դեպքի ժամանակ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը) իր վարույթում քննվող, նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հարուցված ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է իր ցուցմունքը՝ դրանում ներառելով սուտ տեղեկություններ՝ Գորիս համայնքի ղեկավարի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ։

Քաղաքացի Ա․ Օ․-ն Քարահունջ համայնքի բնակիչ Ալինա Օհանջանյանն է, նրա անունը հրապարակված է «Դատալեքս» համակարգում Առուշ Առուշանյանի գործի փաստական հանգամանքներում։ Ըստ դատախազության մեղադրական եզրակացության, «2021 թվականի ապրիլի 28-ին Առուշ Առուշանյանի պահանջով Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը կազմակերպել է նրա հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի շարք բնակիչների, այդ թվում՝ Սաթիկ Սինանյանի, Նարինե Արզումանյանի, Լիանա Մկրտչյանի, Ալինա Օհանջանյանի եւ Նաիրա Սարգսյանի հետ, ովքեր Առուշ Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետեւ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի որոշման հիման վրա Սաթիկ Սինանյանի որդուն՝ Հարութ Սինանյանին, Նարինե Արզումանյանին, Ալինա Օհանջանյանին եւ Նաիրա Սարգսյանին բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-ական ՀՀ դրամ, իսկ Լիանա Մկրտչյանին՝ 220.000 ՀՀ դրամ: Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իբրեւ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Հայաստան» դաշինքի օգտին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, կազմակերպել է վերոհիշյալ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաեւ սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված՝ կախվածության մեջ գտնվող ընտրողներին «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, այն է՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին հանձնարարել է ստանձնել «Հայաստան» դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները եւ բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որ նրանք մասնակցեն քարոզարշավին ու ընտրություններին եւ ընտրեն «Հայաստան» դաշինքին»։

Քննչական կոմիտեից «Հրապարակի» հարցմանն ի պատասխան վստահեցրին, որ առաջադրված մեղադրանքի հիմքում, բացի ոստիկանության այդ ծառայողների ցուցմունքներից, նաեւ այլ անձանց ցուցմունքներ կան, բայց Ալինա Օհանջանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Անձն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել․ այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը սուտ մատնության հանգամանքը՝ քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա, համարել է հիմնավորված եւ այդ պատճառով կազմել է մեղադրական եզրակացություն։ Քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»։

Կարեւոր մեկ հանգամանք․ բանն այն է, որ Առուշ Առուշանյանին եւ Լուսինե Ավետյանին առաջադրված մեղադրանքները գործի քննության ընթացքում հերքվել են, եւ առաջին ատյանի դատարանը թե՛ Առուշանյանի եւ թե՛ Ավետյանի մասով արդարացնող վճիռ է կայացրել։

Դատախազությունն առաջին ատյանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, բողոքը քննության փուլում է։ Մեզ հետ զրույցում Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կունենա վկայի նկատմամբ նման մեղադրանքի առաջադրումը վերաքննիչ բողոքի քննության ընթացքի վրա, ասաց, որ ի սկզբանե գուշակություններ անել չի ցանկանում, սակայն կարծիք հայտնեց, որ այսկերպ փորձում են մարդու ազատ կամքի վրա ճնշում գործադրել»: