Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրության վավերացման մասին։
«Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին»,-այս մասին փոխանցում է TACC-ը:
Փաստաթուղթը վավերացվել է Բելառուսի խորհրդարանի կողմից՝ 2023 թվականի հունվարի վերջին: Չորրորդ արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածը լրացվում է այն դրույթով, որ անդամ երկրները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում, իսկ 17-րդ հոդվածը՝ ՀԱՊԿ կանոնադրությունը լրացվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորության մասին դրույթով։