Նիկոլաևի շրջանում օդային տագնապ է հայտարարված
Ուկրաինայի Նիկոլաևի և Կիևի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանների հատվածում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին փաստում են Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալները․ փոխանցում է RIA լրատվական գործակալությունը։
Տարածաշրջաններում օդային տագնապը հնչել է միաժամանակ՝ ժամը 12։00-ին (Երևանի ժամանակով):
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։